Նաիր Թիկնիզյանը ձմռանը կարող է տեղափոխվել եվրոպական ակումբ

Հայաստանի ազգային հավաքականի և Մոսկվայի «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Թիկնիզյանի նկատմամբ կա հետաքրքրություն Եվրոպայից։


«Евро-Футбол»-ի համաձայն՝ ձմռանը 25-ամյա ֆուտբոլիստը կարող է ունենալ կարիերան եվրապական ակումբում շարունակելու տարբերակներ։


Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ Թիկնիզյանը «Լոկոմոտիվի» հետ բանակցում է պայմանագիրը երկարաձգելու շուրջ, սակայն կողմերը դեռ փոխհամաձայնության չեն եկել։



Հիշեցնենք, որ հայ պաշտպանը 2021 թվականին է Մոսկվայի ԲԿՄԱ-ից տեղափոխվել «Լոկոմոտիվ», որի հետ պայմանագիրը նախատեսված է մինչև 2026թ. ամառ: Այս մրցաշրջանում Նաիր Թիկնիզյանը մոսկովյան ակումբի կազմում մասնակցել է 14 խաղի, դարձել 2 գոլի ու 3 ասիստի հեղինակ: Transfermarkt-ը Թիկնիզյանի տրանսֆերային արժեքը գնահատում է 6,5 միլիոն եվրո: