Ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստների ցուցակը. Forbes

Հանրահայտ Forbes ֆինանսատնտեսական պարբերականը ներկայացրել է 2024 թվականի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստների ցուցակը:


Վարկանիշային աղյուսակը գլխավորում է Սաուդյան Արաբիայի փոխչեմպիոն «Ալ Նասրի» և Պորտուգալիայի հավաքականի ավագ Կրիշտիանու Ռոնալդուն:


«Ոսկե գնդակի» 5-ակի դափնեկրի տարեկան շահույթը կազմում է 285 միլիոն դոլար (պայմանագիր, հովանավորչական համաձայնագրեր):


Լավագույն տասնյակում տեղ են գտել Սաուդյան Արաբիան ներկայացնող 4 ակումբների ներկայացուցիչներ:


Անգլիական Պրեմիեր լիգան ունի 3 ներկայացուցիչ, իսպանական Լա լիգան՝ 2:


Ամերիկյան MLS-ը ներկայացնում է «Ինտեր Մայամիի» արգենտինացի ռմբակու Լիոնել Մեսին, որի տարեկան շահույթը կազմում է 135 միլիոն դոլար:


Forbes. Ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստները 2024-ին

1. Կրիշտիանու Ռոնալդու («Ալ Նասր») - 285 միլիոն դոլար

2. Լիոնել Մեսի («Ինտեր Մայամի») - 135 միլիոն դոլար

3. Նեյմար («Ալ Հիլալ») - 110 միլիոն դոլար

4. Կարիմ Բենզեմա («Ալ Իթիհադ») - 104 միլիոն դոլար

5. Կիլիան Մբապե («Ռեալ») - 90 միլիոն դոլար

6. Էրլինգ Հոլանդ («Մանչեսթեր Սիթի») - 60 միլիոն դոլար

7. Վինիսիուս Ժունիոր («Ռեալ») - 55 միլիոն դոլար

8. Մոհամեդ Սալահ («Լիվերպուլ») - 53 միլիոն դոլար

9. Սադիո Մանե («Ալ Նասր») - 52 միլիոն դոլար

10. Կևին դե Բրույնե («Մանչեսթեր Սիթի») - 39 միլիոն դոլար