Քաղաքացիակենտրոն լրատվություն
Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեի մասնակցությամբ սկանդալի մասին նոր մանրամասներ են ի հայտ եկել, հայտնում է Le Parisien-ը:
Ֆրանսիայի հավաքականի ավագը վերջերս հանգստյան օրերն անցկացրել էր Շվեդիայի մայրաքաղաքում։ Ավելի ուշ Ստոկհոլմում մի կին Մբապեին մեղադրել էր բռնաբարության մեջ։
Պարզվում է, որ 25-ամյա ֆուտբոլիստի և շվեդ կնոջ միջև կապը եղել է փոխադարձ համաձայնությամբ, քանի որ դրանից հետո նրանք փոխանակվել են հաղորդագրություններով, որտեղ դրական են նկարագրել հանդիպումը:
Հիշեցնենք, որ Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեին Շվեդիայում մեղադրել էին բռնաբարության մեջ: