Մհեր Սահակյանի գործով հայտարարվել է նախաքննության ավարտ
ԱԺ «Հայաստան» խմբակցության ՀՅԴ-ական պատգամավոր Մհեր Սահակյանի գործով հայտարարվել է նախաքննության ավարտ։

«Հիմա լուծվում է մեղադրական եզրակացությունը հաստատելու և գործը դատարան ուղարկելու նպատակով վարույթը հսկող դատախազին ուղարկելու հարցը»,- այս մասին Civic.am-ի հետ զրույցում հայտնեց ՔԿ խոսնակ Գոռ Աբրահամյանը։

Հիշեցնենք, որ մարտի 31-ին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում փակ քննարկման ժամանակ պատգամավորներ Մհեր Սահակյանն ու Վլադիմիր Վարդանյանը վիճաբանել էին, որի ժամանակ Սահակյանը հարվածել էր Վարդանյանին՝ հասցնելով մարմնական վնասվածք։