Հայ 5 բռնցքամարտիկներ անցել են Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլ

Մինչև 22 տարեկանների Եվրոպայի առաջնությունում կիսաեզրափակիչ դուրս եկած բոլոր հայ բռնցքամարտիկները անցել են եզրափակիչ և կպայքարեն ամենաբարձր հարգի մեդալի համար: Տեղեկությունը հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան։


«Գարբոյանը հաղթեց իռլանդացի Անտոնիո Կլեպսոնին: Եվրոպայի գործող չեմպիոն Ռուսլան Ասլիկյանը համառ պայքարում պարտության մատնեց թուրք Մեհմետ Չինարին, 60 կգ քաշային Արթուր Սահակյանը նույնպես համառ պայքարում ուժեղ գտնվեց անգլիացի Ջեք Դրիդենից, իսկ Հարություն Հակոբկոխյանը առավելության հասավ տանտերերի՝ Բուլղարիայի ներկայացուցիչ Ռումեն Ռումենովի նկատմամբ»,-նշված է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ եզրափակիչ են դուրս եկել նաև 51 կգ քաշային Ռուդոլֆ Գարբոյանը, 57 կգ քաշային Ռուսլան Ասլիկյանը, 60 կգ քաշային Արթուր Սահակյանը և 67 կգ քաշային Հարություն Հակոբկոխյանը։