Ապրիլի 20-ին Տեխաս-Մեքսիկա սահմանին գտնվող Բոկա Չիկա շրջանում տեղակայված SpaceX-ից արձակվել է աշխարհի ամենամեծ հիթիռը՝ Starship-ը։ Արձակումը, սակայն, հաջողությամբ չի պսակվել․ հրթիռը սկսել է պտտվել օդում և պայթել թռիչքի հինգերորդ րոպեին․ գրում է
meduza-ն։
SpaceX-ը, մեկնաբանելով հրթիռի արձակումը, ընդգծել է, որ փորձարկումները հենց նրա համար են, որպեսզի հավաքագրվեն տվյալներ, սխալներն ուղղվեն ու հրթիռն ավելի հուսալի դարձնեն։ Ու չնայած պայթյունին, SpaceX-ը հրթիռի արձակումը հաջող է որակում։ Իսկ SpaceX-ի հիմնադիր Իլոն Մասկը թվիթերի իր միկրոբլոգում արված գրառմամբ հայտարարել է, որ մի քանի ամսվա ընթացքում կլինի ևս մեկ փորձնական թռիչք․ «Մենք նորից այստեղ կլինենք, երբ դա տեղի ունենա»:
Անահիտ Խաչատրյան