Տաթև Հակոբյանը նվաճեց փոքր արծաթե մեդալ. Ծանրամարտի ԵԱ
Ծանրամարտիկ Տաթև Հակոբյանը պոկում վարժությունում 104 կգ-ով նվաճեց փոքր արծաթե մեդալ։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ծանրամարտի աշխարհի առաջնության բրոնզեմեդալակիր, Եվրոպայի չեմպիոն Անդրանիկ Կարապետյանը հռչակվել է Եվրոպայի փոխչեմպիոն՝ Երևանում ընթացող առաջնությունում երկամարտի 374 կգ արդյունքով դառնալով արծաթե մեդալակիր: