44-օրյա պատերազմի մասնակից Դավիթի վիրահատությունը բարեհաջող անցավ, հատկացվեց 1.5 մլն դրամ. այց` զինվորին․ Արեն Մկրտչյան

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․


44-օրյա պատերազմի մասնակից Դավիթի վիրահատությունը բարեհաջող անցավ, հատկացվեց 1.5 մլն դրամ. այց` զինվորին։


Դավիթի մայրը տեղեկացրել էր, որ մարտական գործողությունների ժամանակ որդու ստացած վնասվածքները բարդանում են, և, ըստ բժիշկների` դա կարող է տանել հաշմանդամության։


Պաշտպանության և Առողջապահության նախարարներ Սուրեն Պապիկյանի և Անահիտ Ավանեսյանի հետ արդյունավետ համագործակցության արդյունքում բժշկական կենտրոնին փոխանցվեց 1.5 մլն դրամ, վիրահատությունը կայացավ, տեղադրվեց իմպլանտ։


Ալավերդու Դեբեդ թաղամասում այցելեցի Դավիթին։ Զինվորը կազդուրվում է։