Հայազգի Կարեն Խաչանովն անցել է Ալմաթիում անցկացվող հեղինակավոր մրցաշարի կիսաեզրափակիչ

Ռուսաստանի դրոշի ներքո հանդես եկող հայազգի թենիսիստ, աշխարհի 26-րդ ռակետ Կարեն Խաչանովը Ալմաթիում անցկացվող ATP 250 մրցաշարի կիսաեզրափակիչ է դուրս եկել։


Նա 6:2, 6:4 հաշվով հաղթել է աշխարհի 213-րդ ռակետ, Ղազախստանի ներկայացուցիչ Բեյբիտ Ժուկաևին։


Եզրափակիչի ուղեգրի համար հայազգի թենիսիստը կմրցի աշխարհի 85-րդ ռակետ, ավստրալացի Ալեքսանդր Վուկիչի հետ։