Անահիտ Ավանեսյանն այցելել է Վանաձորի ԲԿ, շրջել կառուցվող Ինֆեկցիոն մասնաշենքի շինհրապարակում

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ֆեյսբուքյան իր պաշտոնական էջում գրել է.


Այցելեցի նաև Վանաձորի բժշկական կենտրոն։


Լոռու մարզպետ պրն. Ղազարյանի և բժշկական կենտրոնի տնօրեն Մեսրոպ Հազրոյանի հետ շրջեցինք կառուցվող Ինֆեկցիոն մասնաշենքի շինհրապարակում։


Աշխատանքները կավարտվեն 2025 թվականի կեսերին։


Այստեղից հետո` Վանաձորի Լոֆթ կենտրոնում կունենանք կանաց հետ հանդիպում Կրծքագեղձի քաղցկեղի իրազեկման շրջանակում։


Ի դեպ, Վանաձորի բժշկական կենտրոնը կունենա նաև մամոգրաֆիկ ստացիոնար ծառայություն։