Էջմիածին-Ոսկեհատ ավտոճանապարհին մեքենաներ են բախվել. կա տուժած

Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14:07-ին, Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ոսկեհատ գյուղի կամրջի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա արգելափակված քաղաքացի:


ՆԳՆ Փրկարար ծառայությունից տեղեկացնում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։


Պարզվել է, որ Էջմիածին-Ոսկեհատ ավտոճանապարհի 1-ին կմ-ին բախվել են KamAZ (վարորդ՝ Ն. Ա., ծնված 1995 թ.) և VAZ (վարորդ՝ Գ. Ա., ծնված 1984 թ.) մակնիշների ավտոմեքենաները: 


Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը VAZ մակինշի ավտոմեքենայի արգելափակված վարորդը դուրս է բերվել տեղի ուժերով։


Փրկարարները Գ․ Ա.-ին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքնեային. տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն:


Փրկարարները հոսանքազրկել են VAZ մակնիշի ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը։