«Կրասնոդարը» խոշոր հաշվով հաղթեց «Սպարտակին», Սպերցյանը մասնակցել է հանդիպմանը

Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 12-րդ տուրի կենտրոնական խաղում «Կրասնոդարը» արտագնա հաղթանակ տարավ Մոսկվայի «Սպարտակի» նկատմամբ (3:0)։


Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանն առաջին րոպեներից մասնակցեց հանդիպմանը և փոխարինվեց 73-րդ րոպեին։ «Ցլերի» կազմում աչքի ընկան Կևին Լենինին և Վիկտոր Սան: Հանդիպման վերջնական հաշիվը ձևակերպեց հյուրերի կիսապաշտպան Խեսուս Մեդինան՝ գրավելով սեփական դարպասը։