Անչափ հաճելի էր տեսնելը կյանքով ու ուրախությամբ լի Մրգաշատը. Վահագն Ալեքսանյանը տեսանյութ է հրապարակել

Աժ ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և կից կատարել գրառում. «Մեծամոր համայնքի Մրգաշատ գյուղում այսօր «Մաճառի տոնն» էր։ 


Սիրով մասնակցեցի հյուրասիրությանը, որն էլ եզրափակվեց տպավորիչ համերգային ծրագրով։ 


Անչափ հաճելի էր տեսնելը կյանքով ու ուրախությամբ լի Մրգաշատը։ Հայաստանի գյուղերում բացի շինարարական մեծածավալ աշխատանքներից նաև այսպիսի մեծ միջոցառումներ են պետք՝ հարյուրավոր, հազարավոր հյուրերով, բարձր մակարդակի արտիստներով։ Չափազանց կարևոր է, որ գյուղերի երեխաները այս ամբողջը տեսնեն հենց իրենց գյուղում, կյանքը տեսնեն իրենց գյուղում։ 


Վահրամ Աշոտի Խաչատրյան և Դավիթ Խուդաթյան, շատ ապրեք նման գեղեցիկ միջոցառում կազմակերպելու համար»: