Դադարեցրե՛ք. Ձեր շրջաբերականից շատ լավ հասկացել ենք սահմանազատման մասին ձեր վերաբերմունքը. Վահագն Ալեքսանյանը՝ ՀՅԴ-ին

Ես, անկեղծ ասած, չեմ հասկանում, թե ինչ եք փորձում այստեղ ապացուցել: Փորձում եք ապացուցել՝ երբ որ Վարչատարածքային մասին օրենքին քվեարկել եք, որտեղ Լեռնային Ղարաբաղի օրենքներով և սահմանադրությամբ սահմանված՝ իրենց վարչատարածքային միավորները Հայաստանի ներպետական օրենսդրությամբ ճանաչել եք Ադրբեջանի Հանրապետության մաս, դուք դա նկատի չեք ունեցել: Քվեարկել եք, ասել եք, որ դա Ադրբեջանի Հանրապետություն է, բայց դա չեք նկատի ունեցել՝ կոնտեքստը ուրիշ է եղել: 


Այս մասին խորհրդարանում հայտարարեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը՝ պատասխանելով ընդդիմադիր գործընկերների մեղադրանքներին:


«ԼՂ Հանրապետության լուծարումը, որ ստորագրել են նաև Դաշնակցության ներկայությամբ և հովանավորչությամբ՝ որոշակի, բնականաբար, քաղաքական, դա՞ էլ նկատի չեն ունեցել: Ասում եք՝ սա հանցավոր, դավաճանական... Սահմանազատման գործընթացի մասին է խոսքը. մենք ձեր շրջաբերականից հասկացել ենք սահմանազատման մասին ձեր վերաբերմունքը: Հիմա այստեղ գալիս եք, հայրենասիրական ճառեր եք ասում, կոնտեքստներ եք փորձում բացատրել 1+1 հավասար է 2 տեսակի ճշմարտությունների մասին:


Դադարեցրեք, էլի, խղճացեք մեզ էլ, մեր քաղաքացիներին էլ, և առաջին հերթին՝ ձեզ էլ, հարգելի՛ գործընկերներ»,- ասաց Ալեքսանյանը: