Ովքեր են 9-րդ գումարման խորհրդարան անցած 3 խմբակցությունների ղեկավարներն ու քարտուղարները

Մեկնարկել է նորընտիր Ազգային ժողովի՝ 9-րդ գումարման խորհրդարանի աշխատանքը:


Ազգային ժողովի 9-րդ գումարման առաջին նստաշրջանի մեկնարկից առաջ խորհրդարան անցած խմբակցությունները նիստեր են արել և ընտրել իրենց խմբակցությունների ղեկավարներին ու քարտուղարներին:


Ըստ այդմ՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար է ընտրվել Արուսյակ Մանավազյանը, քարտուղար՝ Վոլոդյա Հակոբյանը:


«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար է ընտրվել Նարեկ Կարապետյանը, քարտուղար՝ Տիգրան Աբրահամյանը:


«Հայաստան» խմբակցության ղեկավար է ընտրվել Աննա Գրիգորյանը, քարտուղար՝ Արթուր Խաչատրյանը: