Սոցիալական սրճատուն՝ Երևանի սրտում․ Աննա Հակոբյանը հուշագիր է ստորագրել

«Ճախրուկ» հասարակական կազմակերպությունը, «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամը, Երևանի քաղաքապետարանն ու «Երեմյան Փրոջեքթս»-ը համատեղ հուշագիր ստորագրեցին «Ճախրուկ» սրճատան հիմնման մասին։

 

«Ճախրուկ» սրճատունը հաշմանդամություն ունեցող երեխաների համար կապահովի կայուն աշխատանք։ Նրանք նախ կվերապատրաստվեն, ապա այստեղ կանցնեն աշխատանքի։

 

Այն պետք է դառնա կամուրջ հասարակության և հաշմանդամություն ունեցող անձանց միջև։

 

«Իմ քայլը»  հիմնադրամի ծրագրերի և արտաքին կապերի գծով փոխտնօրեն Թալին Չոփալաքյանն ասաց նաև, որ շահառուները վերապատրաստվելու են Երեմյան ակադեմիայում, իսկ սրճատունը, եթե ամեն ինչ ըստ պլանի ընթանա՝ իր դռները կբացի հաջորդ տարի։

 

«Ճախրուկի» հիմնադիր Աննա Մխիթարյանի և բոլոր «ճախրուկների երազանքն էր այս սրճատունը։  Չնայած առաջիկա բարդ փուլերին՝  վստահ են, որ հաջողելու են։

 

Մանրամասն՝ տեսանյութում

Վովա Հակոբյան