Կիպրոսի արտաքին գործերի նախարարությունը «Թվիթերի» իր միկրոբլոգի գրառմամբ անդրադարձել է Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցին՝ նշելով, որ «մենք աջակցում ենք ճշմարտության ճանաչմանը և արդարության վերականգնմանը». այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղեկացրել է Հունաստանում Հայաստանի դեսպանությունը։
«Կիպրոսի հանրապետության Արտաքին գործերի նախարարության գրառումը Հայոց Ցեղասպանության 108-րդ տարելիցի կապակցությամբ «Այսօր՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը, Մենք հիշում ենք զոհերին, Մենք աջակցում ենք ճշմարտության ճանաչմանը և արդարության վերականգնմանը, Մենք ասում ենք այլևս երբեք 24 ապրիլի 1915 թ.», - ասվում է Կիպրոսի ԱԳՆ գրառման մեջ։