44-օրյա պատերազմի մասնակիցների դիմանկարները ներկով ծածկող կինը հայտնաբերվել է


ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը Ֆեյսբուքում գրել է. 


«ԶԼՄ-ներում տեսանյութ էր տարածվել, թե ինչպես է մի կին ներկում Երևանի Պուշկինի փողոցի շենքերից մեկին պատկերված 44-օրյա պատերազմի մասնակիցների դիմանկարները:


ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Կենտրոնական բաժնի ծառայողների ձեռնարկած ծավալուն օպերատիվ հետախուզական միջոցառումների շնորհիվ քիչ առաջ հայտնաբերվել և խուլիգանություն կատարելու կասկածանքով ձերբակալվել է մայրաքաղաքի 62-ամյա բնակիչ Հասմիկ Գ.-ն:

Նա և կազմված փաստաթղթերը կներկայացվեն Քննչական կոմիտե»,- գրել է Սարգսյանը: