Քաղաքացիակենտրոն լրատվություն
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Իրանում պատերազմի դադարեցումն ադրբեջանական կողմն ընդունել է ուրախությամբ, և այդ կապակցությամբ երկիրն անմիջապես հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ:
Այս մասին Ադրբեջանի ղեկավարն ասել է՝ ընդունելով Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆի գլխավորած պատվիրակությանը:
«Ցանկանում եմ, որ տարածաշրջանում ոչ մի պատերազմ չլինի»,- ասել է նախագահ Իլհամ Ալիևը՝ նշելով, որ ժամանակին և՛ Ադրբեջանը, և՛ Իրանը տուժել են պատերազմներից: