Հրդեհ «Հաղթանակ» զբոսայգու չշահագործվող սրճարանում

Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 08:28-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի «Հաղթանակ» զբոսայգում այրվում է շինության տանիք։


Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։


Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է չշահագործվող սրճարանում։


Հրդեհը մեկուսացվել է ժամը 08։50-ին, մարվել՝ 09:17-ին։


Այրվել են սրճարանի (40 քմ) փայտե կառուցատարրերը։