Սերդար Քըլըչը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին

Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման հարցերով Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը «X»-ում գրառում է արել՝ անդրադառնալով Ռուբեն Ռուբինյանի՝ ԱԺ նախագահի թեկնածուի պաշտոնում ընտրվելուն։ 


««Հայաստանի Ազգային ժողովի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ շնորհավորում եմ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում իմ գործընկերոջը՝ Ռուբեն Ռուբինյանին, որի հետ չորս տարիների ընթացքում ձևավորել ենք արդյունավետ աշխատանքային համագործակցություն և անկեղծ բարեկամական հարաբերություններ։ Նրան մաղթում եմ հետագա հաջողություններ նաև նոր պաշտոնում»։