Ավտոբուսը ընկել է բաց դիտահորը, տեղի է ունեցել վառելիքի արտահոսք

Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13:00-ի սահմաններում, ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Իսահակյան փողոցի թիվ 9/51 հասցեի մոտ Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված ավտոբուսը ընկել է բաց դիտահորը, ինչից տեղի է ունեցել վառելիքի արտահոսք:


Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ պարզվել է, որ դիտահորում հայտնվածը թիվ 54 երթուղու ավտոբուսն է:

Ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան: