Քաղաքացիակենտրոն լրատվություն
ՖԻՖԱ-ն հրապարակել է ազգային հավաքականների դասակարգման վարկանիշային թարմացված աղյուսակը, որում Հայաստանի ազգային հավաքականը նահանջել է երեք հորիզոնականով և այժմ զբաղեցնում է 99-րդ տեղը։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան։
Վարկանիշային աղյուսակում Արգենտինան պահպանել է առաջատարի դիրքերը։ Երկրորդ տեղում Ֆրանսիան է, իսկ լավագույն եռյակը եզրափակում է Իսպանիայի հավաքականը։
Չորրորդ հորիզոնականում Անգլիան է, իսկ լավագույն հնգյակը եզրափակում է Բրազիլիան։