Ավշարում մեքենաներ են բախվել․ վիրավորների մեջ երեխա կա

Հոկտեմբերի 25-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 17։05-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 53-րդ կմ հատվածում՝ Ավշար գյուղի վարչական տարածքում, բախվել են Արարատի մարզի բնակիչ 31-ամյա Տարոն Մ․-ի վարած «ՎԱԶ 21124-110» մակնիշի և Երևանի բնակիչ 48-ամյա Նարինե Հ․-ի վարած «Toyota» մակնիշի ավտոմեքենաները։


Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետևանքով վարորդները և «Toyota»-ի ուղևոր, Երևանի բնակիչ 9-ամյա Ա․ Հ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արարատ» բժշկական կենտրոն։


Վթարի փաստով Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։