Տավուշի մարզում ադրբեջանցի ներկայացած, 55-ամյա կնոջը բռնաբարած ու ոսկեղենը գողացած 28-ամյա հայ երիտասարդը ձերբակալվել է
Տավուշի մարզի Դովեղ բնակավայրի բնակչուհուց ստացված՝ 2023 թվականի ապրիլի 28-ին, գիշերը, ժամը 04:00-ի սահմաններում, օտար անձի կողմից իր տուն ապօրինի մուտք գործելու, իր կամքին հակառակ, բռնության գործադրմամբ իր հետ սեռական հարաբերություն ունենալու, և ոսկյա, արծաթյա իրեր հափշտակելու վերաբերյալ հաղորդման առթիվ #ՀՀքննչականկոմիտե ի Տավուշի մարզային քննչական վարչության Նոյեմբերյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 198-րդ հոդվածի 1-ին մասի, 207-րդ հոդվածի 1-ին մասի և 253-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։ 

Նախաքննության շրջանակներում կինը ճանաչվել է տուժող, նրա մասնակցությամբ կատարվել են անհրաժեշտ վարութային և ապացուցողական գործողություններ, այդ թվում ստացվել են նմուշներ, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։

Հանցագործություն կատարելու մեջ անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով ձերբակալվել է նույն բնակավայրի՝ 1995թ․ ծնված բնակիչը։ 

Վերջինիս անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են նշված իրերը։

Նախաքննությունը շարունակվում է, անհրաժեշտ բոլոր միջոցները ձեռնարկվում են դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու ուղղությամբ։ 

Նշենք, որ մամուլի տեղեկություններով հանցագործությունը կատարած անձը ադրբեջանցի է ներկայացել։