Ըմբիշ Կարեն Ասլանյանը դարձավ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ, 63 կգ քաշային Կարեն Ասլանյանը ոչ օլիմպիական քաշային կարգերի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր դարձավ։


Նա բրոնզե մեդալի համար գոտեմարտում ընդամենը 30 վայրկյանում բացահայտ առավելությամբ հաղթեց Բուլղարիան ներկայացնող Աբու Մուսլիմ Ամաևին։


Նշենք, որ Կարեն Ասլանյանը 1/8 եզրափակիչում 5։2 հաշվով հաղթել էր աշխարհի գործող չեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն վրացի Լեռի Աբուլաձեին։ Քառորդ եզրափակիչում էլ մեր ըմբիշը 6։3 հաշվով պարտության էր մատնել մինչև 23 տարեկանների աշխարհի չեմպիոն մոլդովացի Վիտալի Երյոմենկոյին։ Կիսաեզրափակիչում Կարենը պարտվել էր։