Ինչ կենսագրություն ունի Սրբուհի Գալյանը

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Արդարադատության նախարարի պաշտոնում առաջադրել է Գլխավոր դատախազի տեղակալ Սրբուհի Գալյանի թեկնածությունը։


Ներկայացնում ենք նրա կենսագրությունը։


Ծնվել է 1992 թվականի մայիսի 5-ին Երևան քաղաքում:

2008-2012թթ. սովորել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետում՝ ստանալով իրավագիտության բակալավրի աստիճան։


2012-2014թթ. սովորել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետում՝ ստանալով իրավագիտության մագիստրոսի աստիճան։


2014-2018թթ. – Երևանի պետական համալսարան, իրավաբանական ֆակուլտետ, ասպիրանտուրա։


2016-2017թթ. – ուսանել է ՀՀ փաստաբանական դպրոցում։


06.11.2012-02.05.2013թթ. և 30.10.2013-07.04.2014թթ. – «Ղ-Տելեկոմ» ՓԲԸ, իրավաբանական վարչության փորձնակ,


08.04.2014-31.03.2015թթ. – «Ղ-Տելեկոմ» ՓԲԸ, իրավաբանական վարչության կրտսեր իրավաբան,


2014-2015 թթ. – «Ռոդ Կուրտման Լեգալ» ՍՊԸ իրավաբանական ընկերության գործընկեր,


03.04.2015-25.06.2018թթ. – Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայության քննչական աշխատանքների կազմակերպման, կատարելագործման և քննության մեթոդիկայի մշակման բաժնի գլխավոր մասնագետ, այնուհետև՝ ծառայության իրավական ապահովման բաժնի  գլխավոր մասնագետ,


25.06.2018-01.03.2019թթ. – Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայության իրավական ապահովման բաժնի պետ,


01.03.2019-17.07.2019թթ. – Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայության իրավական ապահովման և արտաքին կապերի բաժնի պետ,


17.07.2019-31.08.2020թթ. – ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ։


2020թ․սեպտեմբերի 1-ին Ս. Գալյանը նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթների ոլորտը համակարգող տեղակալ:


2015 թվականից դասավանդում է Երևանի պետական համալսարանում,


2016 թվականից՝ Արդարադատության ակադեմիայում: