Թուրքիան փակել է երկինքը Իսրայելի նախագահի համար

Թուրքիան թույլ չի տվել Իսրայելի նախագահ Իսահակ Հերցոգի ինքնաթիռի թռիչքը դեպի Աստանա։


 

Անկարայի մերժման պատճառով ինքնաթիռը ստիպված է եղել փոխել երթուղին՝ անցնելով Եվրոպայով և Ռուսաստանով, հայտնում է HavasosyalMedya-ն։


 

Անկարան հաստատել է, որ իր երկինքը փակ է Իսրայելի պաշտոնական պատվիրակությունների համար, իսկ իսրայելական ավիաընկերությունները կարող են այն օգտագործել միայն տարանցիկ չվերթների համար։