Փողոցներն ավելի անվտանգ և հարմար դարձնելու համար միայն այս տարի շուրջ 50 կմ միջին նորոգման աշխատանք է արվել. Ավինյան

Երևանի փողոցները մարդկանց համար ավելի անվտանգ և հարմար դարձնելու ուղղությամբ միայն այս տարի իրականացրել ենք շուրջ 50 կիլոմետր միջին նորոգման աշխատանքներ։


Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:


«Նորոգման աշխատանքները սկսել ենք իրականացնել խիստ անհրաժեշտություն ունեցող փողոցներում, որպեսզի բոլոր մարդիկ կարողանան օգտվել որակյալ ճանապարհներից։ Փուլ առ փուլ շարունակելու ենք իրականացնել այդ աշխատանքները՝ ապահովելով մարդկանց համար հարմարավետ երթևեկություն»,- գրել է նա:


Քաղաքապետը նաև տեսանյութ է հրապարակել: