Իրանը լուրջ հարված կհասցնի Իսրայելին և ԱՄՆ-ին. Խամենեի

Իրանը լուրջ հարված կհասցնի Իսրայելին և ԱՄՆ-ին՝ ի պատասխան Թեհրանի և Մերձավոր Արևելքում Իսլամական դիմադրության ուժերի նկատմամբ թշնամական քայլերի: Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին։ 



Տեղեկատվությունը փոխանցում է ՏԱՍՍ-ը:



«Թշնամիները, ներառյալ ԱՄՆ-ն և սիոնիստական ռեժիմը, պետք է իմանան, որ Իրանի եւ դիմադրության ճակատի դեմ գործողություններին նրանք անպայման ջախջախիչ պատասխան կստանան»,- Խամենեիի խոսքը մեջբերում է նրա մամուլի ծառայությունը։