Ինձ չեմ պատկերացնում մարզչի դերում. գաղափար չունեմ` ինչ եմ անելու ապագայում. Մեսսի

Ինձ չեմ պատկերացնում մարզչի դերում։ Ներկա պահին գաղափար չունեմ, թե ինչ եմ անելու ապագայում։ Այս մասին հայտարարել է «Ոսկե գնդակի» ութակի դափնեկիր Լիոնել Մեսսին` շեշտելով, որ  չի պատրաստվում մարզիչ դառնալ կարիերան ավարտելուց հետո։


«Գնահատում եմ իմ առօրյա փորձն ավելի շատ, քան նախկինում էր, այդ պատճառով հիմա կենտրոնացված եմ խաղերի, մարզումների և դրանցից ստացած հաճույքի վրա։


Ֆուտբոլում ամեն ինչ կարող է լինել։ Ժամանակ դեռ շատ կա։ Ապրում եմ օրով և չեմ ցանկանում շատ հեռուն նայել»,- Մեսսիի խոսքն է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն, փոխանցում է armsport.am-ը:



37-ամյա արգենտինացու պայմանագրի ժամկետն «Ինտեր Մայամիի» հետ նախատեսված է մինչև գալիք տարվա վերջ։