Երևանի 171 նոր ավտոբուսների համար վարորդներ են անհրաժեշտ

Երևանում գտնվող 171 նոր ավտոբուսների համար վարորդներ են անհրաժեշտ։ Այս մասին Երևանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտարարեց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ 

 Քաղաքապետին զեկուցեցին, որ 171 ավտոբուսների համար անհրաժեշտ են 342 վարորդներ՝ D կարգի, 2 տարի աշխատանքային փորձով, աշխատավարձը փոքր ավտոբուսների դեպքում 420 000 դրամ է, մեծ ավտոբուսների դեպքում՝ 500 000 դրամ։ Աշխատանքը 14-օրյա գրաֆիկով է՝ օրըմեջ։