Քաղաքացիակենտրոն լրատվություն
«Ֆան ակումբների ներկայացուցիչներն այդ ակցիաներով և խաղերն ընդհատելով վնասում են հայկական ֆուտբոլը»:
Անդրադառնալով Հայաստանի ազգային հավաքականի ֆան ակումբների՝ Fastex Պրեմիեր լիգայի խաղերի ժամանակ ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանի հրաժարականի պահանջով բողոքի ակցիաներին՝ այս մասին ասել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի փոխնախագահ Արմեն Նիկողոսյանը Fast Sports-ի «Մենք ենք մեր ֆուտբոլը» հաղորդմանը տված հարցազրույցում:
Նիկողոսյանի խոսքով՝ նման պահվածքն անընդունելի է: