Տոկաևը հանդիպել է Մակրոնի հետ

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը մեկնել է Փարիզ, հանդիպել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ՝ հայտնում է Ղազախստանի նախագահի մամուլի ժառայությունը:


Տոկաևը նշել է, որ բացառիկ կարևորություն է տալիս այդ այցին, որը նախանշում է Ղազախստանի և Ֆրանսիայի միջև ռազմավարական գործընկերության նոր հանգրվան:


«Այսօր մեր երկրների միջև պահպանվում է ակտիվ և վստահելի քաղաքական երկխոսություն։ Ղազախստանը և Ֆրանսիան սերտորեն համագործակցում են միջազգային ասպարեզում, միասին առաջ են տանում խաղաղության և կայուն զարգացման գաղափարները բազմակողմ հարթակներում»,- ասել է Ղազախստանի նախագահը:


Մակրոնն էլ նշել է, որ վերջին տարիներին Փարիզի և Աստանայի միջև գործընկերությունը զգալիորեն ամրապնդվել է:


Բանակցությունների ընթացքում պետությունների ղեկավարները հանգամանալից քննարկել են մեքենաշինության, տրանսպորտի և լոգիստիկայի, գյուղատնտեսության, էներգետիկայի, արդյունաբերական, կլիմայի, թվային զարգացման և առողջապահության ոլորտներում համագործակցության հեռանկարները: Մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային և միջազգային օրակարգի հրատապ թեմաների շուրջ: