Նեթանյահուն պաշտոնանկ է արել Իսրայելի պաշտպանության նախարարին. նոր նախարարի անունը հայտնի է

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն պաշտոնանկ է արել Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտին։ 


Տեղեկությունը հայտնում են տեղական լրատվամիջոցները՝ վկայակոչելով վարչապետի գրասենյակի տարածած հաղորդագրությունը։


Նշվում է, որ պաշտոնն առաջարկվել է Իսրայելի արտաքին գործերի նախարար Իսրայել Կացին։


Նեթանյահուն նաև Իսրայելի ԱԳՆ նախարարի պաշտոնն առաջարկել է առանց պորտֆելի նախարար Գիդեոն Սաարին։