Իսրայելական օդուժը հարվածել է Բեյրութի օդանավակայանի մոտակայքին

Իսրայելի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները հարվածներ են հասցրել Բեյրութի հարավային արվարձանում Ռաֆիկ Հարիրիի անվան միջազգային օդանավակայանի հարևանությամբ գտնվող Լեյլյակի շրջանին, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:


Պայթյունները որոտացել են թռիչքուղուց մի քանի հարյուր մետր հեռավորության վրա։ Մեկ ժամվա ընթացքում իսրայելական ավիացիան յոթ հարված է հասցրել Բեյրութի հարավային արվարձանին։ 


Բացի Լեյլյակիից, հարվածի տակ են հայտնվել Հարեթ Հրեյք և Մաամուրա շրջանները։