ԱՄՆ-ը Հայաստանին «ինքնասպանության» է մղում. ՌԴ արտաքին հետախուզություն

ԱՄՆ Պետդեպարտամենտը ակտիվացրել է ջանքերը Հայաստանում արևմտամետ զարգացման ձևաչափի վերջնական վերակողմնորոշման գործընթացի ուղղությամբ և համառորեն երկիրը մղում է դեպի ազգային «ինքնասպանություն»: Այս մասին հայտնում է ՌԴ արտաքին հետախուզության ծառայության մամուլի բյուրոն։


«Վաշինգտոնը կարևոր է համարում ուժեղացնել «ուղղորդող ազդեցությունը» հայկական քաղաքական վերնախավի վրա՝ հարկադրելու Երևանին, անտեսելով անխուսափելի դժվարությունները, արագացնել վերջնական վերակողմնորոշման գործընթացը արևմտամետ զարգացման ձևաչափի ուղղությամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ։


Ամերիկացիները, ինչպես հաղորդում է ՌԴ արտաքին հետախուզության ծառայությունը, «ծրագրում են լուծել այս խնդիրը՝ հենվելով Ուկրաինայում և Մոլդովայում արդեն կիրառված մեթոդների վրա։ ԱՄՆ Պետդեպարտամենտի հետ առնչվող կազմակերպություններին հանձնարարված է ընդլայնել Հայաստանի հիմնական պետական ​​մարմինների աշխատակիցների վերապատրաստման ծրագրերը և ապահովել օտարերկրյա խորհրդատուների ակտիվ մասնակցությունը, որոնք կկանոնավորեն Հայաստանի կառավարության աշխատանքը՝ ելնելով Արևմուտքի շահերից»:


Նշվում է, որ հիմնական խնդիրը «Հայաստանի հասարակական-քաղաքական գործընթացներում կայուն հակառուսական ուղղության ձևավորումն է»։ Այդ նպատակներին հասնելու համար, ՌԴ արտաքին հետախուզության ծառայության տեղեկություններով, «Վաշինգտոնը մտադիր է երկարաժամկետ տեղեկատվական-քարոզչական արշավ իրականացնել, որը կներառի Ռուսաստանի, ԵԱՏՄ-ի և ՀԱՊԿ-ի հետ Երևանի համագործակցության հնարավորությունների վարկաբեկում, ինչպես նաև Ռուսաստանում աշխատող Հայաստանի քաղաքացիների «հալածանքների» մասին նյութերի տարածում»:


ՌԴ արտաքին հետախուզության ծառայությունն ավելացրել է, որ ԱՄՆ-ի ղեկավարությամբ հայ ժողովրդին, այսպես կոչված, քաղաքակիրթ համայնքին ինտեգրելու «բարձր նպատակին» հասցնելու համար «Վաշինգտոնը կարծում է, որ Հայաստանը պետք է հրաժարվի իր ավանդույթներից, ազգային արժեքներից և ԵԱՏՄ իր մերձավոր գործընկերների հետ կայուն առևտրա-տնտեսական հարաբերություններից, ինչը նպաստել է երկրի վերջին տնտեսական աճին»։