Չայնիի ոլորաններում «BMW X5»-ը բախվել է պատին, ապա Հրազդան-Քաղսի-Երևան երթուղու «Գազել»-ին, որում եղել է 15 ուղևոր

Այսօր՝ նոյեմբերի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 14:30-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի «Չայնիի» ոլորանների սկզբնամասում՝ «Պոլկովնիկի» օբյեկտի մոտ բախվել են «BMW X5» և թիվ 270 երթուղին սպասարկող մարդատար «Գազել»-ը, հաղորդում է Shamshyan.com-ը:


Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան: 


Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ:


Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է «ԶԻԼ» մակնիշի վարորդի կողմից «BMW X5»-ի վարորդի համար վթարային իրավիճակ ստեղծելը, ով այնուհետև դեպքի վայրից հեռացել է: 


«Գազել»-ն էլ սպասարկում է Հրազդան-Քաղսի-Երևան երթուղին ու ավտոմեքենայում եղել է 15 ուղևոր, «BMW»-ի վարորդը, «Գազել»-ի վարորդն ու նրա կողքին եղած ուղևորները եղել են ամրակապված, հակառակ դեպքում նրանք կհայտնվեին ավտոմեքենայից դուրս: