Վերին Լարսի անցակետի մոտ ավելի քան 400 հայկական բեռնատար է կուտակվել

Վերին Լարսի անցակետի մոտ ավելի քան 400 հայկական բեռնատար է սպասում ռուս-վրացական սահմանը հատելուն։


Այս մասին տեղեկությունը հայտնել է Հյուսիսային Օսեթիայի ճանապարհային երթևեկության կազմակերպման կենտրոնը՝ նշելով, որ էլեկտրոնային հերթում 1405 բեռնատար կա, որոնցից 439-ը հայկական համարանիշով են։


Այս պահին անցակետը բաց է բոլոր տրանսպորտային միջոցների համար։


Բեռնատարների կուտակումները կապված են Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջազգային նշանակության ավտոմոբիլային ճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում եղանակային պայմանների վատթարացման հետ: