Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավար Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը հայտարարել է 2020 թվականից ի վեր COVID-19 արտակարգ դրության ավարտի մասին․ գրում է
euronews.com-ը։Այս որոշման մասին նա հայտարարել է ուրբաթ օրը Ժնևում կայացած ճեպազրույցի ընթացքում։
Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը նշել է, որ երեկ արտակարգ իրավիճակների կոմիտեն անցկացրեց իր 15-րդ հանդիպումը և իրեն առաջարկել հայտարարել COVID-19-ի արտակարգ դրության ավարտի մասին:
«Մեծ հույսով ես հայտարարում եմ COVID-19-ի ավարտը՝ որպես համաշխարհային արտակարգ իրավիճակ», - ասել է Գեբրեյեսուսը: