Քաղաքացիակենտրոն լրատվություն
Այսօր առավոտյան պայթյուն է որոտացել Պակիստանի Բելուջիստան նահանգի Քվետա քաղաքի երկաթուղային կայարանում: Արդյունքում զոհվել է առնվազն 21 մարդ, ևս 30-ը վիրավորվել են։
Տեղեկությունը հաղորդում է Geo հեռուստաալիքը:
«Նման է մահապարտի կողմից իրականացված պայթյունի, սակայն դեռ վաղ է հստակ ասել»,– հայտարարել է ոստիկանության ավագ տեսուչ Մոհամադ Բալոխը: