Ներքին Գետաշենում մեկնարկել են գազատարի կառուցման աշխատանքները

Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Ներքին Գետաշեն գյուղում ՀՀ կառավարության կողմից 2024 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում մեկնարկել և ընթանում են գազատար ցանցի կառուցման աշխատանքները։


Մարտունու համայնքապետարանի աշխատակազմից հայտնում են, որ Ներքին Գետաշենի գազատար ցանցի կառուցման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 30 միլիոն դրամ, որի 60 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 40 տոկոսը՝ Մարտունու համայնքապետարանը։ 




Ծրագրով նախատեսվում է գազատար ցանցի կառուցում Ներքին Գետաշենի Ներքին Դուրան և Վերին Դուրան թաղամասերում՝ 2902 մետր ընդհանուր երկարությամբ։ Շինարարական աշխատանքները կավարտվեն այս տարվա ընթացքում։


Ծրագրի իրականացման արդյունքում բնական գազից օգտվելու հնարավորություն կունենան Ներքին Գետաշեն գյուղի  Ներքին և Վերին Դուրան թաղամասերի շուրջ 120 տնտեսություն։