Քաղաքացիակենտրոն լրատվություն
Ադրբեջանի լրատվամիջոցների զարգացման գործակալությունը (MEDIA) անօրինական է համարել իրանական Sahar հեռուստաալիքի և Mehr լրատվական գործակալության գործունեությունն Ադրբեջանում և պատասխան սահմանափակումներ է կիրառել նրանց նկատմամբ:
Որոշումը կայացվել է փոխադարձության սկզբունքին համապատասխան, երբ Իրանի հետախուզության նախարարությունը մի քանի օտարերկրյա լրատվամիջոցի, այդ թվում՝ ադրբեջանական AzTV հեռուստաալիքին, ներառել է «թշնամական լրատվամիջոցների» ցուցակում և զգուշացրել է քրեական պատասխանատվության մասին այդ ԶԼՄ-ների հետ համագործակցության դեպքում: