ՏԿԵ նախարարը և Սիրիայի դեսպանը քննարկել են օդային և երկաթուղային հաղորդակցությանը առնչվող հարցեր

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ընդունել է Հայաստանում Սիրիայի արտակարգ և լիազոր դեսպան Նորա Արիսյանին։


 

Ինչպես հայտնում են ՏԿԵ նախարարությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են օդային և երկաթուղային հաղորդակցության բնագավառի համագործակցությանն առնչվող հարցեր։



Քննարկվել է նաև էներգետիկ ոլորտի, հատկապես արևային էներգիայի բնագավառում Հայաստանի փորձով կիսվելու հնարավորությունը։