Փրկարարները Լծեն գյուղի մոտակայքում արգելափակումից դուրս են բերել 7 բեռնատար ավտոմեքենա

Նոյեմբերի 12-ին՝ ժամը 12:50-ին, Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Լծեն գյուղի մոտակայքում բեռնատար ավտոմեքենաներ են արգելափակվել ձյան շերտում. ճանապարհահատվածը երկկողմանի փակվել է: Այդ մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից:


 

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի Աղվանիի հենակետից մեկ մարտական հաշվարկ:


 

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 բեռնատար, իսկ խցանումից դուրս է եկել մոտ 50 մարդատար և 200 բեռնատար ավտոմեքենա:


 

Երթևեկությունը երկկողմանի վերականգնվել է։