«Վերջին շրջանում բանակցությունները հիմնականում երկկողմ ֆորմատով են տեղի ունենում: Միջնորդների դերակատարումը կարևոր է, բայց երկկողմ ֆորմատը չի կարելի ստորադասել, և վերջին շրջանում արված հայտարարությունները դրական են: Կարծում եմ, որ մոտ ժամանակներս հնարավոր է հասնել հանգուցալուծման»:
Այս
մասին ասաց Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լիլիթ
Մինասյանը՝ անդրադառնալով Ալիևի հայտարարությանը, որ COP 29-ից հետո Հայաստանի ու Ադրբեջանի
միջև խաղաղության համաձայնագրի բանակցությունները կշարունակվեն։
Մինասյանի կարծիքով՝ ՀՀ-ի ու Ադրբեջանի
միջև հարաբերությունների կարգավորումը միգուցե
վնաս է այլ՝ երրորդ կողմերի շահերին. «Հարաբերությունների կարգավորումը կարող է բերել նրան, որ ՀՀ-ի ու Ադրբեջանի վրա որևիցե լծակ
չունենա ՌԴ-ն։ Մենք որպես տարածաշրջանի երկրներ բավականին հասուն ենք, որպեսզի խնդիրները
ինքներս լուծենք»։
Պատգամավորը նշեց, որ ռուս գործընկերները
պետք է հաշվի առնեն, որ ՀՀ-ն ինքնիշխան պետություն է և ինքն է իր որոշումները կայացնում,
թե ինչպես հարաբերվել այլ պետությունների հետ։
Մանրամասն՝ տեսանյութում։
Դավիթ Լևոնյան