Զիջի՛ր ճանապարհը․ րոպեն կարող է կյանք արժենալ. ՆԳՆ-ն տեսանյութ է հրապարակել

ՀՀ ՆԳՆ-ն տեսանյութ է հրապարակել և կից հանդես եկել հայտարարությամբ. 


Վարորդները պարտավոր են կապույտ գույնի առկայծող փարոսիկ և հատուկ ձայնային ազդանշան միացրած շտապօգնության մեքենայի մոտենալու դեպքում զիջել ճանապարհը`տրանսպորտային միջոցի անխոչընդոտ անցումն ապահովելու համար: 


Ճանապարհը չզիջելը առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով՝ 20 000 դրամ: 


Իսկ զիջելու ընթացքում որևէ իրավախախտում կատարելը այլ հնարավորության բացակայության դեպքում տուգանքի նշանակում չի առաջացնում։


Զիջի՛ր ճանապարհը․ րոպեն կարող է կյանք արժենալ։