Մոսկվա-Ստամբուլ չվերթն իրականացնող ինքնաթիռը վերադարձել է Շերեմետևո

Մոսկվա-Ստամբուլ ինքնաթիռը տեխնիկական պատճառով վերադարձել է մեկնման օդանավակայան․ ՌԻԱ Նովոստիին հայտնել է «Ռոսիա» ավիաընկերության (Աերոֆլոտ խմբի մաս) ներկայացուցիչը։

«Մոսկվա-Ստամբուլ SU5537 չվերթը տեխնիկական պատճառով վերադարձել է մեկնման օդանավակայան»,- ասել է ընկերության ներկայացուցիչը։

Նա պարզաբանել է, որ որոշում է կայացվել այս թռիչքն իրականացնել պահեստային ինքնաթիռով։