Կան բուհեր, որտեղ կամավոր աշխատանքի փորձը պարտադիր պահանջներից է կամ նախապատվելի. Ռուբեն Սարգսյան
Բաժանորդագրվեք մեզ նաև
Տելեգրամում
Այսօր՝ մայիսի 10-ին, Ազգային ժողովում տեղի են ունենում խորհրդարանական լսումներ՝ նվիրված կամավոր աշխատանքին և հարակից օրենքների նախագծերի փաթեթին:
Ինչպես իր ելույթում հայտարարեց աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Ռուբեն Սարգսյանը, կամավոր աշխատանքներ չեն համարվելու ՀՀ պաշտպանությանը մասնակցելու կամավորությունը, քանի որ նման կարգավորումները օրենսդրական այլ դաշտում են գտնվում, ինչպես նաև առանց վարձատրության աշխատանքները:
Փոխնախարարի խոսքով՝ կամավորական աշխատանքներին ներգրավելու տարիքային սահմանափակումներ գրեթե գոյություն չունեն. «Այդ աշխատանքներին կարող են մասնակցել 16 տարեկանը լրացած յուրաքանչյուր քաղաքացի, և որոշակի առանձնահատկություններ կան 14-16 տարեկանների համար»:
Կամավորությունը ուղիղ իմաստով չի համարվելու աշխատանքային ստաժ, նշեց Ռուբեն Սարգսյանը, սակայն համարվելու է աշխատանքային փորձառություն. «Կան բուհեր, որտեղ կամավորության փորձը պարտադիր պահանջներից է կամ նախապատվելի»: