Յուրաքանչյուր բուհ՝ թե Հայաստանում, թե արտասահմանում, դիմորդից պահանջում է կամավորական գործունեություն. Շուշան Փաշինյանը այլ աշակերտների հետ մասնակցում էր ԱԺ լսումներին
Այսօր՝ մայիսի 10-ին, Ազգային ժողովում տեղի են ունենում խորհրդարանական լսումներ՝ նվիրված կամավոր աշխատանքին և հարակից օրենքների նախագծերի փաթեթին:

Լսումներին մասնակցում են նաև տարբեր դպրոցների սաներ և մասնավորապես Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի սան Շուշան Փաշինյանը՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դուստրը:

Շուշան Փաշինյանի հարցն առնչվում էր կամավորության նպատակներին և դրա միջոցով գործունեության ընդլայնմանը: «Ըստ իմ տեղեկատվության՝ այս պահին կամավորների շրջանում գերակշռում են երիտասարդները և դեռահասները, քանի որ շատերի աշխատանքը նպատակաուղղված է բուհերում բարձրագույն կրթություն ստանալուն: Կարծում եմ՝ տեղյակ եք, որ յուրաքանչյուր բուհ՝ թե Հայաստանում, թե արտասահմանում, դիմորդին դիտարկելու համար պահանջում է կամավորական գործունեություն»:

Շուշան Փաշինյանը հետաքրքրվեց, թե ինչպես կարելի է ընդլայնել կամավորների բազմազանությունը:

Ի պատասխան սոցապ փոխնախարար Ռուբեն Սարգսյանը նախ նշեց, որ իրեն շատ ոգևորում է երիտասարդների ակտիվությունն ու մասնակցությունը և հավելեց. «Չափելիության տեղեկատվությունը մանրամասն ներկայացնելու համար երևի թե առաջիկայում նյութ կհրապարակենք»: